«Միգուցե ոստիկաններին է ասել, ոչ թե ժողովրդին». այս մասին
նշում է Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով
Բագրատ Գալստանյանի հունիսի 12-ի կոչին, որ մի քանի պատգամավորների հետ ցուցարարները
պետք է մտնեն Ազգային ժողովի տարածք։
Արծվիկ Մինասյանը կարծում է,
որ չնայած Բագրատ Գալստանյանը սառեցրել է իր հոգևորականի կարգավիճակը, այդուհանդերձ
նա մնում է սրբազան՝ անկախ նրանից, որ Գալստանյանը նաև վիրավորանքներ է հնչեցրել իրավապահ
համակարգի ներկայացուցիչների ու տարբեր պաշտոնյաների հասցեին։
Պատգամավորը անընդունելի է համարում
ինչպես քաղաքացիների նկատմամբ բռնությունը, այնպես էլ իրավապահ համակարգի նկատմամբ
քաղաքացիների կողմից իրականացված բռնության դեպքերը։
Չնայած շարժման մասնակիցների
թիվը անգամներով պակասել է վերջին օրերին, այդուհանդերձ, Արծվիկ Մինասյանի խոսքով,
իրենց շարժումը ավելի հուժկու է դառնալու։
Մանրամասն՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան